Ռուսական շոու բիզնեսի աստղ, երգչուհի Զառան (իսկական անունը Զարիֆա Մգոյան) իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում «Դլե Յաման» ստեղծագործության կատարմամբ հարգանքի տուրք է մատուցել 1915թ․-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Իր հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այսօր միայն մեր ձեռքերում է ոչ մի ազգի ցեղասպանություն թույլ չտալը։ Պահպանեք միմյանց»։
View this post on Instagram
Երգչուհու հետեւորդներն ու երկրպագուներն անմասն չեն մնացել եւ մեկնաբանությունների հատվածում նույնպես հարգել են Եղեռնի զոհերի հիշատակը։ Նրանք հիացել են Զառայի հիանալի ձայնով, երգով եւ հայ ազգին մխիթարող խոսքեր են հղել՝ մաղթելով ուժ եւ բարգավաճում։ Մեկնաբանություններ են թողել նաեւ շոու բիզնես շատ ներկայացուցիչներ, որոնց թվում է հայտնի գործարար, պրոդյուսեր, երգիչ եւ կոմպոզիտոր, Իլհամ Ալիեւի դստեր՝ Լեյլայի նախկին ամուսինը՝ Էմին Ագալարովը։ «Շատ անկեղծ է», - գրել է նա։