Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է

21:47   24 ապրիլի, 2019

Արմեն Ջիգարխանյանին կրկին տեղափոխել են հիվանդանոց։ Պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը չի թաքցնում, որ հայտնի դերասանի առողջական վիճակն իրեն անհանգստացնում է։

«Ջիգարխանյանին հանդիպել եմ Գատչինա իմ այցելությունից առաջ։ Նա նոր էր դուրս եկել հիվանդանոցից եւ այժմ կրկին այնտեղ է հայտվել։ Նրա մոտ սարսափելի դիաբետ է։ Մի խոսքով նրա առողջական վիճակը վատ է։ Նույնիսկ շատ վատ», - ասել է Մարկ Ռուդինշտեյնը։

Պրոդյուսերի համոզմամբ ամեն ինչում մեղավոր է դերասանի նախկին կինը։ «Վիտալինան է նրան այս վիճակին հասցրել։ Երբ հարսանիքի օրը Արմենը նրա անունով դարձրեց ողջ ունեցվածքը, նա եւ նրա հանցավոր ընկերները զանգահարել են Ավստրալիա։ Նրան ասել էին, որ Ջիգարխանյանի գլխի հետ մի բան այն չէ։ Եվ նա էլ ուժեղ գործող դեղահաբեր է ուղարկել, որոնցով էլ սկսել են թունավորել դերասանին։ Հիմա դրանով զբաղվում են իրավասու մարմինները», - «Экспресс газета»-ն ցիտում է Ռուդինշտեյնին։

Ջիգարխանյանի հետ նա ընկերություն է անում շատ վաղուց։ «Նա ցանկանում էր, որ ես դառնայի իր թատրոնի տնօրենը։ Ես միանգամից ասացի, եթե համաձայնեմ, ապա մեկ տարով, որպեսզի կարգի բերեմ, իսկ հետո հեռանամ», - հայտնել է նա։ Սակայն չստացվեց։ Այն ժամանակ պրոդյուսերը 70 տարեկան էր։ Ղեկավար պաշտոնի համար դա լուրջ տարիք է, որը մեծ ջանքեր ու եռանդ է պահանջում։



© NEWS.am STYLE