«Մենք խոստացել ենք, որ երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանության մասին»․ Քիմ Քարդաշյան

22:07   24 ապրիլի, 2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել է իր Instagram-ում։ Stories բաժնում նա հրապարակել է Ցեղասպանության խորհրդանիշը՝ անմոռուկը, որին կից կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Մենք խոստացել ենք, որ երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանության մասին»։

Նա նաեւ իր Twitter-ում է գրառում կատարել։ Ավելի ճիշտ իր էջում է տեղադրել UCLA-ի (Քալիֆորնիայի համալսարան) ներկայացուցիչ Էրիկ Էսրայելյանի գրառումն ու լուսանկարը, որն արվել է անցած տարի Ծիծեռնակաբերդում։ «Մենք դեռ կանք եւ ուժեղ ենք ատելության դեմ պայքարում», - գրում է Էսրայելյանը, որն էլ իր հերթին ցիտել է Քիմ Քարդաշյանին։



© NEWS.am STYLE