«Ծնվել այս օրը շատ մեծ պատասխանատվություն է ավելի մասշտաբային երեւույթների հանդեպ, քան ինքդ քո»․ Ալեքսիս Օհանյան

22:57   24 ապրիլի, 2019

Reddit ընկերության հիմնադիր, միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը, ինչպես եւ մեր շատ հայրենակիցներ այսօր անդրադարձել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին։ «Նրանք (նկատի ունի թուրքերին) ձախողեցին»․․․ Ի դեպ, այսօր Ալեքսիսը նշում է իր ծննդյան օրը եւ այս առիթով իր Twitter-ում գրել է․ «Ծնվել այս օրը շատ մեծ պատասխանատվություն է ավելի մասշտաբային երեւույթների հանդեպ, քան ինքդ քո»։

Այնուհետեւ իր հետեւորդների ուշադրությանն է ներկայացրել Օհանյանների  ընտանիքի պատմությունը՝ հրապարակելով wbur.org-ի հետ կիսված իր հիշողությունները։

«Մեկ ու կես միլիոն հայերի հետ տուժել է նաեւ իր մեծ տատն ու Նանին (հավանաբար նա նկատի ունի դայակին), - պատմում է Ալեքսիս Օհանյանը՝ նշելով, որ մեծ տատը շատ հայերի նման մահացել է համակենտրոնացման ճամբարում։ Պապս սպանվել է ավելի վաղ, Ադանայի դեպքերի ժամանակ, այսպես կոչված Ցեղասպանության փորձի ժամանակ։ Ինձ, ընտանիքիս եւ շատ այլ հայերի Ուոթերթաունից մինչեւ Ֆրեզնո, այս օրերին հատկապես տխուր է։ Մի կողմից այն միտքը, որ մեր նախնիները դաժանաբար սպանվել են, մյուս կողմից՝ վիրավորական փաստից, որ մեզ սպանողներն ու տանջողները մինչեւ հիմա հերքում են իրենց գործած ոճիրը․․․»։

Այս ծանր օրը ես չգիտեմ ինչ անեմ․ խոնարհվեմ սպանվածների գերեզմանների առջեւ, թե զայրանամ տեղի ունեցածից»։



© NEWS.am STYLE