Ինչպես է Բուզովային հաջողվել առաջ անցնել Քիմ Քարդաշյանից

11:11   25 ապրիլի, 2019

16 մլն հետեւորդ Instagram-ում. սա, իսկապես, լուրջ թիվ է։ Ու թեեւ Օլգա Բուզովան հավաստիացնում է, որ այդ նպատակով ոչ մի առանձնահատուկ բան չի արել, կարծում ենք՝ նա խաբում է։

Այդ կարծիքին է նաեւ Քսենիա Սոբչակը, որն Օլգային է նվիրել իր «Զգուշացեք, Սոբչակն է» («Осторожно Собчак») Youtube-յան շոուի հերթական թողարկումը։ Երկուս աստղերն էլ սկսել են «Դոմ 2»-ում, երկուսն էլ շատ հայտնի են, եւ ի դեպ, գրեթե երբեք չեն վիճել։

Հաղորդավարը փորձել է պարզել՝ ինչպես է Բուզովային հաջողվել Stories-ի դիտումներով առաջ անցնել (Սոբչակն այլ բառ էր գործածում) Քիմ Քարդաշյանից, եւ ինչու Օլգայի հարաբերությունները տղամարդկանց հետ չեն ստացվում։

Հերոսուհին անկեղծ էր եւ հանգիստ խոսում էր ամենի մասին, ինչ իրեն անհանգստացնում է։ Ի դեպ, «Դոմ 2»-ի նախկին աստղը դեմ չէ հարաբերություններ կառուցել Դմիտրի Նագիեւի հետ։ Դիտում ենք…



© NEWS.am STYLE