«Գահերի խաղի» աստղի նկատմամբ ոտնձգում են տատիկները

15:12   25 ապրիլի, 2019

Շոտլանդացի դերասան Դենիել Պորթմանը, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Պոդրիկ Պեյնի դերակատարմամբ, ծեր կանանց ոտնձգության զոհ է դարձել։ Այդ մասին նա պատմել է «Esquire» ամսագրին տված հարցազրույցում։

Նա դժգոհել է, որ շոուին հայտնվելուց հետո իրեն սկսել են հաճախ ձեռք տալ եւ բռնել փողոցում։ Որպես կանոն՝ դրանք եղել են կանայք, որոնք ավելի մեծ են 27-ամյա դերասանից։ Նա նշել է, որ վերջին շրջանում այդպիսի միջադապեր չեն գրանցել եւ որ որբեմն մարդիկ չեն կարողանում իրականությունը տարբերել մտացածինից։ «Դա լավ չէ»,- եզրափակել է Պորթմանը։

Սերիալում նա մարմնավորում է Թիրոին Լանիստերի զինակրի կերպարը։ Սերիաներից մեկում նա փրկում է Թիրոինի կյանքը, իսկ վերջինս որպես շնորհակալություն՝ նրա մոտ երեք մարմնավաճառի է ուղարկում։ Պոդրիկի հետ ժամանակ անցկացնելուց հետո նրանք հրաժարվում են գումար վերցնել՝ այդ կերպ ակնարկելով, որ նա լավ սիրեկան է։

Պորթմանի խոսքով՝ այդ սերիայի պատճառով երկրպագուներն իրեն հաճախ հարցնում են, թե ինչ է իր հերոսն արել բորդելում եւ հետաքրքրվում են իր սեքսուալ կարողություններով։ «Ես կստեմ, եթե ասեմ, որ դա ուրախ չէր»,- ասել է դերասանը։



© NEWS.am STYLE