Լուսինե Թովմասյանի եւ դստեր ջերմ լուսանկարը

10:47   25 ապրիլի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում նա պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։ «Սա այն տարիքն է, երբ ինձ Արիանայի հետ միասին հետաքրքիր է անել ամեն ինչ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Լուսինեն առօրյա կերպարում է՝ ջինսե տաբատ, կաշվե բաճկոն եւ սպորտային կոշիկներ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարկված կադրերում գեղեցկուհին, որը բալիկի է սպասում, պատկերված էր փոքրիկ դստեր հետ։ «Գուշակիր տղա թե աղջի՞կ»,- մեկնաբանություններում գրել էր Լուսինեն։



© NEWS.am STYLE