Վառ շրթներկ եւ խոշոր աքսեսուարներ. Սիլվի Բարկովայի լուսանկարը

11:43   25 ապրիլի, 2019

Հայկական սերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան, ով արդեն  մի քանի ամիս է՝ ազգությամբ հնդիկ ամուսնու հետ բնակություն է հաստատել Մումբայում, նոր լուսանկար է հրապարակել։

Դերասանուհին կադրը տեղադրել է Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Բարկովան սեւ վերնազգեստ է կրում, որը համադրել է խոշոր աքսեսուարների հետ՝ վզնոց եւ ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել է վառ շրթներկը։

Հիշեցնենք՝ դերասանուհին ավելի վաղ 10 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել։ Սիլվին լուսանկարը համադրել էր 2019թ.-ին արված  կադրի հետ ու հետեւորդներին հարցրել․ «Շա՞տ եմ փոխվել»։



© NEWS.am STYLE