Թինա Կանդելակին հրապարակել է մեծացած դստեր լուսանկարը

13:01   25 ապրիլի, 2019

Ռուսաստանում հայտնի հաղորդավարուհի, «Матч-ТВ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին հրապարակել է մեծացած դստեր լուսանկարը, որը զարմանալիորեն նման է աստղային մայրիկին։

«Քո մեջ կա ամենն, ինչ ինձ այդքան չի բավարարում։ Դու լավագույնն ես, կա իմ մեջ։ Քո սիրելի, սենտիմենտալ մայրիկը քեզ կաջակցի ամեն ինչում եւ միշտ։ Շնորհավորում եմ դստեր օրը, Մելանիա»,- իր միկրոբլոգում գրել է հեռուստահաղորդավարուհին։ Երկրպագուներին զարմացրել է Թինայի եւ Մելանյայի նմանությունը. դուստրը շատ նման է մայրիկին, թեեւ նա զարմանալի գեղեցիկ կապույտ աչքեր ունի։

Նախորդ տարվա ավարտին համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Կանդելակիի դուստրը՝ Մելանյան, որը ծնվել է բիզնեսմեն Անդրեյ Կոնդրանիխի հետ ամուսնության ընթացքում, հեռացվել է Մոսկվայի Պետական Համալասարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետից։ Սակայն Թինան Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ աղջիկը շարունակում է սովորել հեղինակավոր համալսարանում. նա պարզապես տեղափոխվել է այլ ֆակուլտետ եւ այժմ արվեստ է ուսումնասիրում։



© NEWS.am STYLE