Մելանյա Թրամփը՝ ոճային զգեստով եւ սեզոնի ամենանորաձեւ աքսեսուարով

12:41   25 ապրիլի, 2019

Գարունն ակնհայտորեն ազդել է Մելանյա Թրամփի ոճի վրա. նա վերջին շրջանում հանրությանը ներկայանում է ռոմանտիկ եւ նուրբ կերպարներով։ Ատլանտայում կայացած գագաթնաժողովից հետո Թրամփն ամուսնու հետ վերադարձել է Վաշինգտոն. զույգը հանդես է եկել թմրամիջոցների չարաշահման դեմ ակտիվ պայքարի օգտին։  

ԱՄՆ առաջին տիկինը Alessandra Rich ապրանքանիշի շիֆոնե զգեստ էր կրում։ Թրամփը պուտավոր զգեստը համադրել էր խոշոր գոտու եւ շագանակագույն կոշիկների հետ։ Նորաձեւ Թրամփը կարողանում է ամենաակտուալ թրենդերն օգտագործել նույնիսկ խիստ դրես-կոդի դեպքում։

Աղբյուրը՝ Bazaar

Լուսանկարները՝ Getty Images, Time



© NEWS.am STYLE