Թագուհի Լետիցիան ծաղկավոր զգեստներ է ընտրում

15:45   25 ապրիլի, 2019

Իսպանիայի թագավորական ընտանիքը մասնակցել է «Միգել դե Սերվանտես» գրական մրցանակաբաշխությանը, ինչպես նաեւ դրա պատվին Մադրիդում կազմակերպված միջոցառմանը։

Իսպանիայի առաջին տիկինը՝ թագուհի Լետիցիան միջոցառման համար էլեգանտ կերպար էր ընտրել։ Ֆելիպե Վեցերորդ թագավորի կինը կրում էր Carolina Herrera-ի զգեստը, Nina Ricci ապրանքանիշի բարձրակրունկները։ Կերպարն ամբողջացրել էր նրա սիրելի Magrit իսպանական ապրանքանիշի պայուսակը։

Աղբյուրը՝ Bazaar

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE