Սարգիս Գրիգորյանի ջերմ լուսանկարը կնոջ հետ

18:15   25 ապրիլի, 2019

Դերասան Սարգիս Գրիգորյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված է կնոջ՝ դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ «Շուտվանից էսքան երկար չէինք շփվել...»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է դերասանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանը սիրառատ լուսանկար էր հրապարակել կնոջ հետ եւ շնորհավորել նրա ծննդյան օրը։ «Մանոս, ծնունդդ շնորհավոր` իմ կյանքի ընկեր, իմ սիրտ, իմ երջանկություն... Արեւս, միշտ շողա»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE