Ամալ Քլունին գործնական հանդիպման համար էլեգանտ զգեստ է ընտրել

17:45   25 ապրիլի, 2019

41-ամյա Ամալ Քլունին այժմ գտնվում է Նյու Յորքում, որտեղ պապարացիները նրան լուսանկարել են հյուրանոցի մոտ, ուր նա կանգ է առել։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանը հանրությանը ներկայացել է էլեգանտ կերպարով։ Նա կրում էր Zac Posen-ի սպիտակ զգեստ եւ բաց գույնի զամշե կոշիկներ։ Քլունին կերպարն ամբողջացրել էր բեժ գույնի պայուսակով։

Քլունին պարզ սանրվածք էր ընտրել եւ վառ դիմահարդարում. շուրթերն ընդգծված էին վառ շրթներկով։

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Legion-Media, Getty Images



© NEWS.am STYLE