Անահիտ Սիմոնյանը հրապարակել է որդու եւ հայրիկի համատեղ լուսանկարը

16:43   25 ապրիլի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։

Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Լուսանկարում պատկերված են նրա հայրն ու որդին։ «Արմանը պապիկի հետ»,- լուսանկարը մեկնաբանել է Անահիտ Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ երգչուհին ավելի վաղ կիսվել էր ընտանեկան լուսանկարով։ Հրապարակված կադրերում Անահիտ Սիմոնյանը պատկերված էր որդու հետ։ Արմանը ջերմ գրկել էր մայրիկին։ «Մեր երեկոյան զբոսանքները սիրելի Երեւանում»,- լուսանկարը մակագրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE