Ռեփեր Դրեյքն անիծվա՞ծ է․ ֆուտբոլիստները չեն ցանկանում նրա հետ սելֆի անել

22:11   25 ապրիլի, 2019

Ռեփեր Դրեյքը ֆուտբոլի սիրահարների համար դարձել է կամ մեմ, կամ վատ երազ (եւ ոչ միայն)։ Բանն այն է, որ սպորտային աստղերի հետ համատեղ սելֆիների հանդեպ ռեփերի սերը նման շրջադարձ է ունեցել․ Դրայքն անիծված է եւ դա տարածում է բոլոր այն մարդկանց վրա, որոնք հայնտվում են նրա ինտթագրամում։ Սա կատակ չէ․ «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի խաղացող Պոլ Պոգբա եւ «Մանչեսթեր Սիթիի» ռմբարկու Կուն Ագուերոյի հետ լուսանկարներից հետո երկու թիմերն էլ դուրս մնացին Չեմպիոնների լիգայից, ինչպես նաեւ «Յուվենտուսը», որի մարզաշապիկը որոշիչ խաղից առաջ կրել էր ռեփերը։

Фото: скриншот Twitter @FootballStuff

Ավելին, «դժբախտ լուսանկարների» մասին կատակը վերաբերում է ոչ միայն ֆուտբոլիստներին․ այդպիսի լուսանկար Դրեյքն արել է նաեւ Կոնոր Մակգրեգորի եւ Խաբիբ Նուրմագոմեդովի մենամարտից մեկ օր առաջ։ Իսկ թե ինչպես ավարտվեց այն, բոլորս լավ գիտենք․․․

Фото: Instagram @champagnepapi

Մինչ ֆուտբոլային լրատվամիջոցները Դրեյքից նոր մեմ են սարքում, որոշ թիմերի համար նա դարձել է «պերոսոնա նան գրատա»․ իտալական «Ռոմա» թիմը հայտարարել է իր ֆուտբոլիստների եւ հիփ հոփի աստղի լուսանկարվելու արգելքի մասին։

Фото: скриншот Twitter @ASRoma

Կարծում եք սա անհեթհեթությու՞ն է։ Իսկ ինչ կասեք սրան․ լոնդոնյան «Արսենալ» թիմի ֆուտբոլիստը ռեփերի ետ սելֆի է արել Եվրոպայի Լիգայի խաղից առաջ եւ ի՞նչ․ նա խաղադաշտ դուրս չի եկել։ Մեսուտ Օզիլ թիմի առաջնորդը մնացել է պահեստայինների նստարանին։ Չնայած նա չի խոստովանել, որ ամեն ինչ այդ չարաբաստիկ լուսանկարի պատճառով է եղել, սակայն հանրությունն անմիջապես նկատել է, որ դա «Դրեյքի անեծքն է»։

Фото: Instagram @champagnepapi

 

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE