«Անսահման սիրում եմ իմ աշխատանքը...». Սոֆի Մխեյան

19:49   25 ապրիլի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սոֆին ջինսե բաճկոն է կրում, որը համադրել է ծաղկավոր գլխաշորի եւ արեւային ակնոցի հետ։ «Անսահման սիրում եմ իմ աշխատանքը... Յուրաքանչյուր գործ, «ստեղծագործական» թե «պրոդյուսերական», անում եմ մեծ սիրով ու նվիրումով: Բարի ու տաք օր բոլորիս»,- մեկնաբանություններում գրել է Սոֆին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում նա ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ պատռված ջինսե տաբատ, երկարաճիտ կոշիկներ եւ բլուզ։ Սոֆին նախապատվություն էր տվել մեղմ դիմահարդարմանը։ «Սե՞ւ, թե սպիտակ»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին՝ օգտագործելով չքաղաքականացնել հեշթեգը։



© NEWS.am STYLE