Դիանա Գրիգորյանի հմայիչ լուսանկարը

20:01   25 ապրիլի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է վառ դիմահարդարմամբ։

Լուսանկարը տեղադրվել է Դիանա Գրիգորյանի միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Դիանան ուսը բաց, սեւ բլուզ է կրում, որը համադրել է գունավոր վզնոցի հետ։ «Աչքի լույսի պես պահիր. փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը...»,- մեկնաբանել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա ներկայացել էր շքեղ սպիտակ հագուստով, իսկ լուսակարի մեկնաբանություններում գրել էր. «Աղոթում եմ առ մեր Տերը Հիսուս Քրիստոս,  որ մեր հայրենիքում ու ողջ աշխարհում մշտապես սփռված մնան Քրիստոսի Հարության կենարար  պարգեւները, խաղաղություն հաստատվի  աշխարհում, մարդկանց սրտերում, մեր  երկրի սահմաններում: Հայցում եմ, որ Փրկչի Հարության շնորհներով զորացած ամեն գործ զարթոնք ու լուսավորություն  բերի  մեր կյանքին և աստվածաշնորհ  պարգեւները հովանի լինեն մեզ այսօր եւ միշտ ցնծությամբ ավետելու. Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։



© NEWS.am STYLE