Լիլիթ Հովհաննիսյանի հմայիչ լուսանկարը Աթենքից

21:43   25 ապրիլի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Երգչուհին լուսանկարը հրապարակել է իր միկրոբլոգում։ Նա բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Լիլիթ Հովհաննիսյանը մեղմ դիմահադարմամբ է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ «Մենք արդեն Աթենքում ենք»,- գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերն արված էին Նիդերլանդներում։ Երգչուհին կիպ ջինսե տաբատ էր կրում եւ կարմիր բաճկոն։ Կերպարն ամբողջացրել էր մեղմ դիմահարդարումը, որն ընդգծել էր երգչուհու գեղեցկությունը։ «Արդեն Հոլանդիայում եմ»,- լուսանկարներից մեկի մեկնաբանություններում գրել էր Լիլիթ Հովհաննիսյանը։



© NEWS.am STYLE