Առանց ներքնազգեստ եւ բաց բարեմասնություններ․ Լիլի Մորտոն հանդուգն կերպարում

22:34   25 ապրիլի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, արդեն նաեւ դերասանուհի Լիլի Մորտոն, ով հանդես է գալիս Woman’s Club նախագծում իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին անգամ ներկայացել է կրքոտ, գայթակղիչ ու համարձակ կերպարում։ Մոդել-դերասանուհին կրում է վագրային պրինտով երկար զգեստ, որն ամբողջությամբ ցուցադրել է Լիլիի փարթամ բարեմասնությունները։ Դերասանուհին առանց ներքնազգեստի է, նրա կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու ցանց զուգագուլպաները։ Իսկ, ահա կադրին կից նա կատարել է ռուսալեղու հետեւյալ գրառումը․ «Այն ամենն, ինչ ասում են մեջքիս ետեւում լսում է միայն հետույքս»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Մորտոն սպորտային տոպ էր կրում եւ տաբատ։ Նա վառ դիմահարդարմամբ էր. ընդգծված էին աչքերն ու շուրթերը։ «Ժպիտը լավագույն պատասխանն է բռիությանը։ Ժպտում են կա՛մ շատ խելացիները, կա՛մ խելագարները»,- հրապարակումը ռուսերենով մեկնաբանել էր Մորտոն։



© NEWS.am STYLE