Քրիստինա Եղոյանի գրավիչ լուսանկարը

23:03   25 ապրիլի, 2019

Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է գրավիչ կերպարում։

Քրիստինան կադրում վառ դիմահարդարմամբ է, կրում է արծաթագույն վերնաշապիկ, սպիտակ բաճկոն։ Քնքուշ կադրին կից մեկնաբանությունների հատվածում նա գրել է․ «Իսկ դուք գիտե՞ք, որ ես ձեզ համար մե՜ծ անակնկալ եմ պատրաստում»։ Իսկ Քրիստինայի երկրպագուներն անմիջապես արձագանքել են՝ գրելով, որ սպասում են անակնկալին եւ, իհարկե, գնահատել են նրա գեղեցկութոյւնը։

Նշենք, որ ավելի վաղ երգչուհի-դերասանուհին մարզասրահից լուսանկար էր հրապարակել։ Նա կրում էր սպորտային հանդերձանք։ Իսկ ահա լուսանկարին կից հարց էր ուղղել իր հետեւորդներին։ Նա գրել էր․ «Իսկ դուք սիրու՞մ եք մարզվել»։



© NEWS.am STYLE