Ռամի Մալեքը Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում չարագործի կմարմնավորի

11:12   26 ապրիլի, 2019

«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար»-ի արժանանալուց հետո շատերն էին Ռամի Մալեքի համար վառ կարերա եւ հետաքրքիր առաջարկներ կանխորոշում։ Հայտնի է դարձել, որ դերասանը համաձայնել է առաջարկներից մեկին. նա չարագործի կերպար կմարմնավորի Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմում։

Ջեյմս Բոնդի մասին յուրաքանչյուր նոր պատմություն գրավում է երկրպագուների ուշադրությունը։ Առաջին անգամ մանրամասներ են հայտնի դարձել 25-րդ ֆիլմի նկարահանումից եւ հայտարարվել են դերասանները, որոնք կմասնակցեն դրան։ Մամուլի ասուլիսի ընթաքում «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի դերասանը պատմել է, որ հուզված է նոր դերով։

«Ես հոգ կտանեմ այն մասին, որ պարոն Բոնդի համար հեշտ չլինի»,- խոստացել է Մալեքը։ Այս խոսքերը ծիծաղեցրել են Դենիել Քրեյգին, որը երկու տարի տեւած բանակցություններից հետո ամեն դեպքում համաձայնել է վերադառնալ կուլտային դերին։ Ավելի վաղ նրան 100 մլն դոլար են առաջարկել նկարահանումների համար, սակայն դերասանը հրաժարվում էր կրկին բրիտանացի հատուկ գործակալ դառնալ։

Բոնդի ընկերուհու կերպարը կմարմնավորի 30-ամյա դերասանուհի Անա դե Արմասը՝ «Ածելիի վրայով վազողը» ֆիլմի աստղը։ Սցենարիստները նշել են, որ ֆիլմը կպատմի հատուկ գործակալի հանգստի մասին։ Ֆիլմի սկզբում Բոնդը զվարճանում է Ճամայկայում, ուր հատուկ նկարահանումների համար արտասովոր տուն է կառուցվել։ Նկարահանումները կատարվել են Ճամայկայում, Նորվեգիայում եւ Լոնդոնից ոչ հեռու։

Ֆիլմի թողարկումը ծրագրված է 2020թ.-ի ապրլին։ Այն Դենիել Քրեյգի մասնակցությամբ վերջինը կլինի։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo, Getty Images



© NEWS.am STYLE