Միշտ ոճային. Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը

10:53   26 ապրիլի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը միշտ առանձնանում է իր ոճով։ Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել։

Արփինե Հովհաննիսյանը մի քանի լուսանկար է հրապարակել Facebook-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա, ինչպես միշտ, ոճային հագուստ է կրում՝ սպիտակ վերնաշապիկ, որի վրա տարբեր գրություններ են առկա, սեւ կաշվե բաճկոն եւ արեւային ակնոց։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը, ինչպես նաեւ ժամացույցը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը նախապատվություն էր տվել վաղ գույնի շրջազգեստին, որը համադրել էր կրեմագույն վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել էիմ շրջազգեստի երանգի բարձրակրունկ կոշիկները։ Որպես աքսեսուարներ՝ Արփինե Հովհաննիսյանն ընտրել էր ժամացույց, թեւնոց եւ ականջօղեր։

Գլխավոր լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի



© NEWS.am STYLE