Անսպասելի. ինչու արքայազն Ուիլյամն այդքան երկար ժամանակ չէի ամուսնանում Քեյթի հետ

15:16   26 ապրիլի, 2019

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արքայազն Ուիլյամը եւ նրա ապագա կինը՝ Քեյթ Միդլթոնը, ծանոթացել  են 2002թ.-ին՝ շոտլանդական Սենտ Էնդրյուս քաղաքի համալսարանում սովորելու տարիների ընթացքում։ Նրանք սկզբնական շրջանում պարզապես ընկերական հարաբերություններ են ունեցել, իսկ մեկ տարի անց դրանք վերածվել են ռոմանտիկ հարաբերությունների։

Ապագա դքսուհուն երկար ժամանակ «սպասող Քեթի» էին անվանում, իբրեւ, նա չափազանց երկար է սպասել արքայազնի առաջարկությանը (սիրահարները, հիշեցնենք, ամուսնացել են 2011թ.-ին)։ Օրերս արքայադուստր Դիանայի նախկին աստղագուշակ Դեբի Ֆրենկը պատմել է, թե ինչու է Ուիլյամն այդքան ձգձգում այդ պատասխանատու քայլը։

Պարզվում է՝ խնդիրն այն է, որ արքայազնը չի ցանկացել ամուսնանալ ինչ-որ մեկի հետ, ում չի կարող վստահել։ Այդ պատճառով նրան երկար ժամանակ է հարկավոր եղել՝ համոզվելու համար, որ Քեյթը հենց այդ մարդն է։ «Քեյթն ու Ուիլյամը հակադրություններ են, իսկ բոլորն ասում են, որ հակադրությունները ձգում են իրեր։ Ես կարծում եմ, որ Ուիլյամին ուժ էր հարկավոր, Քեյթն, իսկապես, համապատասխանում է նրան։ Նա շատ զգայուն է, եւ ես կարծում եմ, որ նա չէր ցանկանում ամուսնանալ թույլ կնոջ հետ, իսկ Քեյթը նրա համար ուժի աղբյուր է»,- ասել է Դեբին։

Ֆրենկը չէր կարող չխոսել նաեւ մյուս դքսուհու՝ Մեգանի մասին, որն անընդհատ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Նրա խոսքով՝ Մեգանը բոլորովին նման չէ Միդլթոնին։ «Քեյթն առավել զգուշավոր մարդ է։ Նա պարզապես ամեն ինչ ճիշտ կանի եւ դանդաղ կծրագրի յուրաքանչյուր քայլ։ Մեգանը բոլորովին այդպիսին չէ»,- ասել է Դեբին։

Աղբյուրը՝ Express

Լուսանկյարները՝ Getty images



© NEWS.am STYLE