Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդուն շտապօգնության մեքենայով հիվանդանոց էին տեղափոխել

13:11   26 ապրիլի, 2019

Քիմ Քարդաշյանը մայրը՝ Քրիս Ջենները, պատմել է միջադեպի մասին, որը տեղի է ունեցել թոռան՝ Սեյնթի հետ։

«Փոքրիկ թոռնիկս՝ Սեյթնը. մենք կասկածում էինք, որ նա կարող է խոտից ալերգիա ունենալ, քանի որ իրեն շատ վատ էր զգում, եւ շտապ օգնություն կանչեցինք»,- նկատել է Քրիսը՝ հավելելով, որ երեխայի հետ ամեն ինչ կարգին է, նա արդեն տանն է։

Ի դեպ, Սեյթնը Քրիս Ջենների միակ թոռը չէ, ում մոտ ալերգիա է հայտնաբերվել։ Քորթնի Քարդաշյանի եւ Աքոթ Դիսիկի որդին՝ 9-ամյա Մեյսոնը, հիվանդանոցում էր հայտնվել գետնըկույզի պաստայի նկատմամբ ալերգիայի պատճառով։

«Նա գետնկույզի պաստա էր կերել, եւ դեմքը սկսել էր ուռչել։ Մեյսոնի համար դժվար էր շնչել։ Թոռնիկիս արագ հիվանդանոց էին հասցրել։ Հիմա նա լավ է։ Առաջին անգամը միշտ ամենասարսափելին է»,- ասել է Քրիս Ջենները։

Լուսանկարները՝ Legion-media, Gettyimages, Instagram



© NEWS.am STYLE