Համարձակ բացվածքով զգեստ. Շարլիզ Թերոնը կարողանում է ուշադրություն գրավել

14:15   26 ապրիլի, 2019

Բոլորի հայացքներն ուղղված էին դերասանուհի Շարլիզ Թերոնին, երբ վերջինս դուրս էր գալիս մեքենայից, ապա լուսանկարվում կարմիր գորգին՝ Լոնդոնի Curzon Mayfair կինոթատրոնի մոտ։ Կինոթատրոնում տեղի է ունեցել «Անհավանական, բայց ոչ անհնարին» («Long shot») կատակերգության պրեմիերան։ Ֆիլմում Շարլիզը մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, նրա գործընկերը Սեթ Ռոգենն է։

Լոնդոնյան պրեմիերայի համար դերասանուհին վառ կերպար է ընտրել. Givenchy-ի զգեստը դեկոլտեի հատվածում խորը բացվածք ունի։ Կերպարն ամբողջացնում էին վառ շրթներկը եւ իհարկե, ադամանդները։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE