«Երեւան». Սիրուշոյի նոր լուսանկարը

15:43   26 ապրիլի, 2019

Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում նա սեւ բլուզ է կրում, որը համադրել է նորաձեւ բաճկոնի հետ։ Սիրուշոն մեղմ դիմահարդարմամբ է, իսկ մեկնաբանություններում գրել է. «Երեւան»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին նախշերով եւ գրություններով զարդարված հագուստ էր կրում, որը համադրել էր սեւ պայուսակի հետ։ Կերպարն  ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Իմ գլխում միշտ երաժշտություն է հնչում, նույնիսկ ականջակալի կարիք չկա»,- գրել էր նա:



© NEWS.am STYLE