Կորթնի Լավը ներկայացրել է հագուստի նոր հավաքածուն (Ֆոտո)

18:18   30 հոկտեմբերի, 2012

Կորթնի Լավն այնքան զբաղմունք ու կոչում ունի, որ նույնիսկ թվարկել չի լինի։ Հիմա էլ նա որոշել է հագուստի դիզայնով զբաղվել, հաղորդում է Hollywood Reporter - ը։

Սեփական հանդերձարանի իրերից նա ստեղծում է հագուստի մի շարք, որն անվանել է «Երբեք հարսնացու չէ» («Never the Bride»)։ Կորթնին Թվիթերոմ իր նոր հավաքածուից Contributor ամսագրի արած մի քանի լուսանկար է ցուցադրել։ Նրա երկրպագուները հիացած են լուսանկարներով եւ շնչակտուր սպասում են հավաքածուի թողարկմանը։ Իսկ ահա Net-A-Porter-ը հրաժարվել է վաճառել եւ նույնիսկ գովազդել Լավի հավաքածուն։ «Սրանք այն իրերն են, որ ես էլ կհագնեի, եթե բավարար երիտասարդ լինեի», - ասում է Կորթնին։

Նշենք, որ Net-A-Porter-ը հագուստի մեծածախ վաճառքի համար նախատեսված խոշոր կայքերից մեկն է։ Ընկերությունը հայտնի է իր տեխնիակական նորամուծություններով եւ արտակարգ սպասարկումով։

 

 

 



© NEWS.am STYLE