«Ստեփանակերտից Միշան» Արցախում էքսկուրսիա է անցկացրել «Առաջին ալիքի» համար (վիդեո)

14:39   26 ապրիլի, 2019

Միխայիլ Գրիգորյանը բացառիկ երեխա է։ Նա «Մանկական Եվրատեսիլ»-ում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը, իսկ այժմ պատրաստվում է գրավել «Մանկական ձայնը 6» շոուի եզրափակչի հանդիսատեսին։

Ռուսական «Առաջին ալիքը» ռեպորտաժ է պատրաստել, որում տաղանդավոր Միշան հեծանիվով էքսկուրսիա է անցկացնում հարզաատ Ստեփանակերտում, ֆուտբոլ խաղում եւ հայրիկի հետ միասին երաժշտավարում զինվորական նվագախումբը։

«Մեր Հայաստանը շատ հյուրընկալ է, եւ մեր խոհանոցը շատ համեղ է։ Դուք այսօր կծանոթանաք հայկական խոհանոցին»,- պատմում է Միշան, որը մայրիկին օգնում է ժենգյալով հաց պատրաստել եւ պատմում՝ որտեղ կարելի է գտնել «աստվածների կերակուրը», որը նախկինում հասանելի էր միայն թագավորներին։

Похожее изображение

Վալերի Մելաձեի խմբի անդամը նշում է, որ հայտնվել է «Ձայնի» եզրափակչում, ուր իր նպատակն է հաղթել եւ չհիասթափեցնել իր մարզչին։



© NEWS.am STYLE