Սլավան ամոթանք է տվել նախագահի նախկին թեկանածու Սոբչակին «աղքատների համար համերգների» մասին հայտարարության պատճառով

18:11   26 ապրիլի, 2019

Ռուս երգչուհի եւ դերասանուհի Սլավան (Անաստասիա Սլավենսկայա) զայրացել է Քսենիա Սոբչակի խոսքերից, թե Օլգա Բուզովան «համերգներ է տալիս աղքատների համար»։ Այդ մասին նա հայտնել է իր Instagram-ում։

Ավելի վաղ Սոբչակը հրապարակել էր Բուզովայի հետ հարցազրույցը, որում երգչուհուն մեղադրել էր, որ նա «առաջին լիգայում չէ»։ Օլգան զիջում է Սվետլանա Լոբոդային, Սերգեյ Շնուրովին եւ Ալլա Պուգաչովային, քանի որ ելույթ է ունենում «պայմանական Միտիշիներում», ուր մյուս հայտնի երաժիշտները երբեք չէին գնա։ Ի պատասխան Բուզովան հայտարարել է, որ իր համար նշանակություն չունի, թե որ քաղաքում է ելույթ ունենում, քանի որ Ռուսաստանի մարզերում «հրաշալի մարդիկ են ապրում»։

Օլգայի կողմն է անցել երգչուհի Սլավան։ Նա Բուզովային գովել է արդարցի դիրքորոշման համար եւ Սոբչակին մեղադրել կեղծավորության մեջ: Լրագրողն անհնարիր արտահայտություն է անում քաղաքների մասին, ուր ապրում են մարդիկ, որոնք նրա օգտին քվեարկել են նախագահական ընտրությունների ընթացքում։

«Եթե դու նախագահ դառնայիր, ի՞նչ կանեիր։ Կարհամարհեի՞ր այդ քաղաքները։ Կլիկվիդացնեի՞ր որպես թույլ օղակ։ Իսկ դրանք մեզ ինչո՞ւ են անհրաժեշտ։ Եկեք միայն հարուստ կյանքո՞վ ապրենք Chanel-ի պայուսակներով եւ այդպիսի հաղորդումնե՞ր պատրաստնեք։ Լավ է։ Պարզապես հրաշալի։ Ազնվորեն ինձ զայրացնում է։ Կարծում եմ՝ եթե Բուզովան նախագահ դառնար. նա կգնար այնտեղ, կբարձրացներ տրամադրությունը եւ հնարավոր է՝ ինչ-որ բան կաներ այդ քաղաքների հետ՝ դահլիճներ կկառուցեր, որոհետեւ նա գործի, ոչ թե խոսքի մարդ է»,- ասել է Անաստասիան։

Похожее изображение



© NEWS.am STYLE