Վարդագույն հագուստ եւ մեղմ դիմահարդարում. Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարը՝ Հունաստանից

22:49   26 ապրիլի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է Հունաստանում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ երգչուհին ամբողջությամբ վարդագույն հագուստ է կրում՝ տաբատ, կոշիկներ, վերնազգեստ։ Կերպարն ամբողջացրել է սպորտային գլխարկը եւ փոքրիկ պայուսակը։ Լիլիթ Հովհաննիսյանի էջը լի է բազմաթիվ դրական մեկնաբանություններով, հետեւորդները նշել են, որ նա գեղեցիկ տեսք ունի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերն արված էին Նիդերլանդներում։ Երգչուհին կիպ ջինսե տաբատ էր կրում եւ կարմիր բաճկոն։ Կերպարն ամբողջացրել էր մեղմ դիմահարդարումը, որն ընդգծել էր երգչուհու գեղեցկությունը։ «Արդեն Հոլանդիայում եմ»,- լուսանկարներից մեկի մեկնաբանություններում գրել էր Լիլիթ Հովհաննիսյանը։



© NEWS.am STYLE