«Գահերի խաղի» սերիաներից մեկում կհայտնվի՞ մահացած հերոսներից մեկը

23:02   26 ապրիլի, 2019

«Գահերի խաղի» սերիալի երկրպագուները հերթական էպիզոդներից մեկում նկատել են յոթերորդ եթերաշրջանում մահացած հերոսի։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Շատ երկրպագուների կարծիքներ համընկել են, որ Սանս Սթարքի մեջքի ետեւում կանգնած է Միզինեց մականվամբ լորդ Պետիր Բեյլիշը։ Բեյլիշը սպանվել է Սանս Սթարքի քրոջ կողմից՝ սերիալի յոթերորդ եթերաշրջանում։ Երկրպագուներից մեկի կարծիքի համաձայն, յոթերորդ եթերաշրջանում լորդ Բեյլիշը դարձել է մարդասպան, որը կարողանում է դեմքը փոխելով ներկայանալ տարբեր կերպարներում։

Картинки по запросу петир бейлиш

Մարտ ամսի վերջին Էյդան Հիլլենը բրիտանական Metro լրատվամիջոցին հայտարարել էր, որ չի նկարահանվել «Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանում։ «Ես լսել եմ այդ կարծիքը, սակայն ոչ։ Ինչ կարող եմ ասել, բացի ոչից։ Եթե ես պատասխանեի, որ կարող է հայտնվեմ տվյալ եթերաշրջանում, ապա կստեի», - նշել է դերասանը։



© NEWS.am STYLE