Վառ արտահայտիչ աչքեր, «փայլուն» շուրթեր․Սոնա Ռուբենյանի գարնանային շպարը

10:52   27 ապրիլի, 2019

Երգչուհի Սոնա Ռուբենյանը միկրոբլոգի իր էջը շատ ակտիվ է վարում։ Երգչուհին բավականին շատ է ճամփորդում, մասնակցում տարբեր համերգների եւ միջոցառումների, ինչի մասին նա պարբերաբար տեղեկացնում է իր հետեւորդ-երկրպագուներին։ Սոնան չի մոռանում նաեւ ներկայացնել իր հմայիչ լուքերին ու street style-երը։

Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գարնանային, քնքուշ, միեւնույն ժամանակ վառ դիմահարդարմամբ։ Սոնայի աչքերն ավելի արտահայտիչ է դարձրել վարդագույն ստվերաներկը։ Վարսերը մասամբ հավաքված են, սիրված երգչուհին կրում է սպիտակ հագուստ։ Լուսանկարին կից մեկնաբանությունների հատվածում Սոնան որեւէ գրառում չի կատարել, սակայն նրա երկրպագուներն ու հետեւորդները ջերմ, դրական ու լավ խոսքեր են ուղղել նրան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սոնա Ռուբենյանն Instagram-ի Stories հատվածում, որտեղ ցանկացած տեղեկատվություն 24 ժամ անց անհետանում է, ընտանեկան լուսանկար էր տեղադրել ու գրել. «Ծնունդդ շնորհավոր, իմ ճանաչած ամենաբարի մարդ»։



© NEWS.am STYLE