«Голос. Деньги». Ալսուի դստեր հաղթանակը նախագծում հասարակությունը մեծ խայտառկություն է համարում

10:16   27 ապրիլի, 2019

10-ամյա Միկելան Սվետլանա Լոբոդայի եռյակից առաջինը բեմ բարձրացավ։ Աբրամովան կատարեց Էմինեմի եւ Ռիհաննայի «Love the way you lie» հիթը։ Ալսուի դուստրը սկզբում նվագում էր դաշնամուրի վրա, իսկ ահա երգի երկրորդ հատվածից սկսեց ռեփ կարդալ։

Նրանից հետո բեմ բարձրացավ 8-ամյա Նինո Չոսները, որը կատարեց Շառլ Ազնավուրի «Une Vie D´amour» ստեղծագործությունը։ Այնուհետեւ նաեւ Էդիտ Պիաֆի «Padam Padam» երգը։

Կիսաեզրափակչի մասնակիցներից Լոբոդայի թիմից վերջինը բեմ բարձրացավ 13-ամյա Ռոբերտ Բագրատյանը։ Նա կատարեց Scorpions-ի «Still loving you», ապա Europe խմբի «The final countdown» ստեղծագործությունները։

Հեռուստադիտողները սուպերեզրափակչի համար ընտրեցին Միկելա Աբրամովային։ Նրա օգտին քվեարկել էին հեռուստադիտողների 61,8%-ը։

Եզրափակչում Միկելան կատարեց Իգոր Նիկոլաեւի «Ты здесь» հիթը։

Ըստ ընդունված ավանդույթի հեռուստադիտողներն են ընտրում շոուի հաղթողին։ Եվ նախագծի հերթական եթերաշրջանի հաղթող դարձավ Միկելա Աբրամովան՝ 56,5% հեռուստադիտողների ձայներով։

Ինչպես գրում է gazeta.ru-ն սոցցանցերի օգտատերերը շատ վատ են վերաբերել Ալսուի եւ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Յան Աբրամովի դստեր հաղթանակին։ Բավականաչափ նմանատիպ մեկնաբանություններ են հայտնվել ֆեյսբուքում, որտեղ մարդիկ գրում են, որ Միքայելան չի կարողացել ոչ մի ճիշտ նոտա երգել եւ նախագծից հետո «տհաճ անճաշակություն է» մնացել իրենց մոտ։ Ոմանք էլ ավելի կտրուկ են արտահայտվել՝ մրցույթի արդյունքներն անվանելով խայտառակություն։ Համացանցում իրենց կարծիքն են արտահայտել նաեւ հայերը։ Եվ բանը նրանում չէ, որ հայ տղաներն ավելի լավ եւ ավելի պրոֆեսիոնալ երգեցին, այն նրանում, որ «եթե նրանք չէ, ապա գոնե ոչ Միքայելան, այնտեղ ավելի տաղանդավոր երեխաներ կային, որոնք մնացին առանց ոչնչի»։ Մի խոսքով շատերն էլ գրում են այն մասին, որ Ալսուի դստեր հայտվելը նախագծում ի սկզբանե հարցականի տակ է դրել մյուս մասնակիցների հաղթանակը։ Կարելի էր թողնել, որ նա փորձեր ուժերը, այլ ոչ թե փուլից փուլ քարշ տալ նրան մինչեւ հաղթանակ։



© NEWS.am STYLE