Կարճ կաշվե զգեստ եւ բարձրակրունկներ․ Աստղիկ Սաֆարյանը գայթակղիչ դիրքով լուսանկարներ է հրապարակել

11:41   27 ապրիլի, 2019

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ:

Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Ոճային երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է սեւ գույնի, կաշվե, կարճ զգեստ, որը ընգդծել է նրա սլացիկ կազմվածքը։ Աստղիկի կերպարն ամբողջացնում են բալագույն բարձրակրունկները։ Կադրերին կից մեկնաբանության չենք հանդիպում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աստղիկ Սաֆարյանը սպորտային տաբատ էր կրում եւ տոպ, որոնք համադրել էր սեւ սպորտային կոշիկների հետ։ «Առողջ ապրելակերպ»,- լուսանկարը մեկնաբանել էր Աստղիկ Սաֆարյանը։ Հետեւորդները նշել էին, որ երգչուհին գեղեցիկ է, իսկ նրանցից մեկը գրել է, որ նա մոդելային կազմվածք ունի։

Լուսանկարները՝ @gorrobertovich



© NEWS.am STYLE