Պատրաստվում ենք լողափ գնալ. անհրաժեշտ իրեր

18:42   26 հունիսի, 2013

Առաջին արձակուրդները եւ ուղեւորություններն արդեն սկսվել են: NEWS.am STYLE-ը որոշեց հիշեցնել լողափային հագուստի եւ աքսեսուարների 5 անհրաժեշտ մասեր, որոնք անհրաժեշտ են լողափ գնալու համար:

1. Լողափային կոստյում

Վառ լողազգեստը պետք է աչքին հաճելի լինի: Դրանում դուք պետք է հարմարավետ զգաք ինչպես ստվերում, այնպես էլ արեւի տակ: Այն պետք է լինի թեթեւ կտորից, որում մաշկը կարող է շնչել:

2. Պայուսակ

Առանց հարմարավետ պայուսակի անհնար է պատկերացնել լողափում հանգիստը: Այն պետք է վառ լինի, ներդաշնակի ընդհանուր կերպարին: Ամենից հարմարը պարկանման կտորից պայուսակներն են. դրանք ամուր են եւ դիմանում են ծանրությանը:

3. Լողափային թիկնոցներ

Տրոպիկական կղզիների էկզոտիկ հագուստները գարուն-ամառ 2013 սեզոնին շատ տարածված են: Ձեզ սրբիչով փաթաթելու կամ ամառային զգեստ հագնելու փոխարեն լողափային թիկնոց կամ պարեո:

4. Կոշիկ

Առաջին հայացքից լողափի համար կոշիկ ընտրելը դյուրին է, բայց պետք է հիշել, որ ամբողջ օրն անցկացնելու եք ափին: Այդ պատճառով կարելի է լողափի համար ռետինե հողաթափեր վերցնել, իսկ սրճարան կամ ռեստորան գնալու համար՝ լողափային բոկոտիկներ:

5. Ակնոց եւ արեւից պաշտպանող կրեմներ

Լրջորեն մոտեցեք արեւային ակնոցի եւ կրեմի ընտրությանը: Ակնոցի շրջանակը պետք է բավական լայն լինի, որպեսզի ոչ մի կողմից արեւի ճառագայթները չընկնեն աչքերին: Կարեւոր է նաեւ որակը: Դրանց վրա հատուկ նշում կա, որը ցույց է տալիս ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանության մակարդակը:

Ավելի լավ է խուսափել դեմքի եւ մարմնի համար ընդհանուր կրեմներից: Վերցրեք պաշտպանական տարբեր աստիճան ունեցող երկու կրեմ: Ձեզ անհրաժեշտ է դեմքի կրեմ՝ 30SPF պաշտպանությամբ եւ մարմնի համար՝ SPF 25 պաշտպանությամբ (սովորաբար առավելագույն SPF-ը հավասար է 45-ի: SPF 90 կամ SPF 100 նշումները պարզապես մարքեթինգային քայլ են):

Ճիշտ ընտրված լողազգեստն ու լողափային հագուստը կօգնեն ձեզ ինքնավստահ եւ գեղեցիկ զգալ:

Կարինե Աբրահամյան



© NEWS.am STYLE