Մարգարիտա Պոզոյանի երեւանյան լուսանկարները

14:53   27 ապրիլի, 2019

Ռուսաստանաբնակ երգչուհի Մարգարիտա Պոզոյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել։ Դատելով դրանցից նա գտնվում է Հայաստանում։

Կադրերն արված են Երեւանի սրտում՝ Հանրապետության հրապարակում։  Երիտասարդ ու տաղանդավոր երգչուհին ինչպես միշտ ոճային հագուստով է․ նա կրում է կապույտ տաբատ, սպիտակ վերնաշապիկ եւ կապույտ վերնազգեստ։

Լուսանկարներից մեկին կից նա գրել է․ «Իմ Հայաստան»։

Հիշեցնենք, որ մեր հայրենակցուհին ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որում ցուցադրել էր կազմվածքը։ Նա կրում էր շքեղ, կարմիր, երկարափեշ, մեջքի հատվածում համարձակ բացվածքով զգեստով։



© NEWS.am STYLE