Տեւական բացակայությունից հետո Սելենա Գոմեսը ներկայացել է խորը դեկոլտեով երկարափեշ զգեստով

15:56   27 ապրիլի, 2019

26-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը տեւական ժամանակ անց առաջին անգամ ներկա է գտնվել We Day California համաժողովի կարմիր գորգուղու արարողությանը՝ Ինգլվուդում։

Սելենան միջոցառման համար ընտրել էր սեւ, երկարափեշ, խորը դեկոլտեով Dior ապրանքանիշի զգեստով։ Սելենայի կերպարն ամբողջացրել են սեւ բարձրակրունկները, հուլունքներից պատրաստված թեւնոցը, վառ դիմահարդարումը եւ հավաքած մազափունջը։

Դիմահարդարը փայլուն սլաքներով ընդգծել է նրա շագանակագույն աչքերը, իսկ շուրթերին մարմնագույն շրթներկ է։

Սելենա Գոմեսի երկրպագուները գնահատել են նրա կերպարը։ «Նա այնքան գեղեցիկ էր այսօր», «Նա իսկապես շքեղ տեսք ունի», «Թագուհին վերադարձել է», «Հիանալի, ուժեղ եւ երիտասարդ կին»,«Գեղեցիկ է ինչպես արտաքուստ, այնպես էլ ներքուստ», - գրել են Instagram-ում։

Ավելի վաղ Սելենա Գոմեսը մեկ տարի ընդմիջումից հետո առաջին անգամ հարցազրույց էր տվել։ Նա պատմել էր, որ դեռ շարունակում է բուժումը եւ փորձում է որքան հնարավոր է քիչ օգտվել սոցցանցերից։ Երգչուհու խոսքերով նա տխրում է, երբ մարդիկ քննարկում են նրա արտաքինը։

Աղբյուրը՝  DailyMail

Լուսանկարները՝ REX, Chelsea Lauren, Gilbert Flores, BroadImage



© NEWS.am STYLE