Քարդաշյան-Ջեններ ընտանիքը մեկ լուսանկարում․ Քենդալը ցույց է տվել աստղային ընտանիքին

16:49   27 ապրիլի, 2019

23-ամյա Քենդալ Ջեններն իր Instagram-ում նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում Քարդաշյան-Ջեններ ընտանիքը կարծես ողջ կազմով է։

Աստղային ընտանիքը նշել է Սուրբ Զատիկը եւ ավանդական ընտանեկան լուսանկար են արել։ Կադրում Քիմ Քարդաշյանն է Քանյե Ուեսթի եւ երեք երեխաների հետ, Քորթնի Քարդաշյանը երկու զավակների հետ է, Քլոե Քարդաշյանն էլ կադրում պատկերված է Թրուի հետ, իսկ Քայլի Ջենները կերպարանք է ընդունել իր բոյֆրենդի՝ ռեփեր Թրեւիս Սքոթի եւ դստեր՝ Սթորմիի հետ։ Քրիս Ջեններն էլ իր երիտասարդ բոյֆրենդի՝ Կորի Գեմբելի հետ նստած է սպիտակ բազմոցին։

Ուշադիր երկրպագուները նկատել են, որ լուսանկարում բացակայում են Ռոբ Քարդաշյանն ու նրա դուստրը, Քորթնիի եւ Սքոթ Դիսիկի դուստրը՝ Պենելոպեն եւ հենց Քորթնիի նախկին ամուսինը՝ Սքոթը։

Այս լուսանկարից հետո Քենդալը տեղադրել է եւս մեկ կադր, որում պատկերված է աղջիկ, որի դեմքը ծածկված է պոլիէթիլենային տոպրակով։ Լուսանկարին կից գրված է․ «Հղիությունը օդում եւ ես»։ Մոդելը ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել, որ նա դեռ միայնակ է, քանզի դեռ չի հացրել ժառանգ լույս աշխարհ բերել։



© NEWS.am STYLE