Մարինկա Խաչատրյանը ներկայացրել է ոճային տեսքը

20:39   27 ապրիլի, 2019

Երիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ: Դրանք վերաբերում են իր ժամանցին, հանգստին, դիմահարդարմանն ու ոճին, չմոռանանք նշել՝ նաեւ սիրելիին:

Մարինկա Խաչատրյանը, ով հայտնի է սերիալներում մարմնավորած կերպարներով, իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է իր ոճային տեսքը։ Մարինկան կրում է մոխրագույն, լայն տաբատ, նույն երանգի ամառային վերնաշապիկ, իսկ կերպարը համալրում են բարձրակրունկները։ Դերասանուհին կրում է նաեւ արեւային ակնոց եւ փոքրիկ պայուսակ։ Հրապարակմանը կից նա որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, վերահրապարակել էր ընտրյալի տեղադրած լուսանկարը։ Կադրում զույգը գրկախառնված էր, Մարինկան ջերմ համբուրում էր սիրելիին։



© NEWS.am STYLE