22:16 27 ապրիլի, 2019Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կանացի եւ հմայիչ կերպարում։ Լուսանկարին կից նա գրել է․ «Երբ նույնիսկ մեքենայում ես աշխատում»։
.jpg)
Հիշեցնենք՝ ավելի վաղ նա ներկայացել էր շքեղ սպիտակ հագուստով, իսկ լուսակարի մեկնաբանություններում գրել էր. «Աղոթում եմ առ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ մեր հայրենիքում ու ողջ աշխարհում մշտապես սփռված մնան Քրիստոսի Հարության կենարար պարգեւները, խաղաղություն հաստատվի աշխարհում, մարդկանց սրտերում, մեր երկրի սահմաններում: Հայցում եմ, որ Փրկչի Հարության շնորհներով զորացած ամեն գործ զարթոնք ու լուսավորություն բերի մեր կյանքին և աստվածաշնորհ պարգեւները հովանի լինեն մեզ այսօր եւ միշտ ցնծությամբ ավետելու. Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։