Իդեալական պրես, անթերի մարմին․ Էմիլի Ռատակովսկին՝ Լոս Անջելեսում

14:17   28 ապրիլի, 2019

Մոդել Էմիլի Ռատակովսկու համար մայիսյան արձակուրդներն արդեն սկսվել են։ Մոդելն ընկերների հետ հանգստանում է Լոս Անջելեսում։

Հենց այս քաղաքի փողոցներում էլ պապարացիները «բռնացրել են» Ռատակովսկուն, երբ նա դուրս էր գալիս հյուրանոցից։ Զբոսանքի համար Էմիլին ընտրել է սպիտակ ջինսե տաբատ, սպիտակ տոպ, որն էլ թույլ է տալիս նկատել նրա իդեալական պրեսը։

Ռատակովսկու կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցը, սպորտային կոշիկները, մեծ պայուակն ու աքսեսուարները։

Ի դեպ, բոլորովին վերջերս Էմիլի Ռատակովսկին Instagram-ում լողափին արված լուսանկար էր հրապարակել։ Նա լուսանկարում պատկերված էր գեր ընկերուհու՝ Քեյթլին Քինգի հետ, ինչը զայրացրել էր երկրպագուներին։ Նրանք, չգիտես՝ ինչու, եզրահանգում էին արել, որ Ռատակովսկին փորձում է ընկերուհու ֆոնին ավելի սլացիկ երեւալ։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ TheImageDirect.com



© NEWS.am STYLE