Աննա Գրիգորյանը հմայիչ լուսանկար է հրապարակել

12:14   28 ապրիլի, 2019

Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը հանգստի է մեկնել, որտեղից արդեն հասցրել է երկրպագուներին ուրախացնել լուսանկարներով։ Դերասանուհին հանդես է գալիս համարձակ կերպարներում, բազմաթիվ անգամներ լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել բնական գեղեցկությունը։

Աննա Գրիգորյանն իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որը նա կրում է մոխրագույն զգեսռ, սպիտակ, տաք վերնազգեստ, իսկ հմայիչ կադրին կի դերասանուհին խոսելով իմաստության մասին գրել է․ «Իմաստությունը խորը արմատներ ունի մարդու մեջ։ Ներքին իմաստությունը դուրս է գալիս խնդիրների եւ անհաջողությունների պատճառով։ Հենց այդ ժամանակ էլ քո իրական ուժն ու իմաստությունը ծաղկում է»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Աննա Գրիգորյանը ցուցադրել էր իր բնական գեղեցկությունը։ Աննան ծաղկային պրինտով հագուստ էր կրում, որը համադրել էր աքսեսուարների՝ ժամացույցի եւ վզնոցների հետ։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ մեկնաբանություններ էին թողել՝ նշելով, որ Աննան գեղեցիկ է ու բնական։



© NEWS.am STYLE