Վաչե Թովմասյանը ցուցադրել է ընտանեկան գարնանային զբոսանքը

19:53   28 ապրիլի, 2019

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը հաճախ իր միկրոբլոգում կիսվում է ինչպես զվարճալի լուսանկարներով ու տեսանյութերով, այնպես էլ ջերմ ընտանեկան կադրերով:

Հումորիստ-դերասանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Կադրում Վաչեն ցուցադրել է ընտանեկան գարնանային զբոսանքը։ Վաչեն կնոջ եւ դստեր՝ փոքրիկ Միայի հետ է։ Ընտանեկան լուսանկարն արված է կենդանաբանական այգում, իսկ դրան կից հումորիստը կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Գարնանաmood , կիրակնատրամ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վաչե Թովմասյանը լուսանկար էր հրապարակել մայրիկի, կնոջ ու դստեր հետ։ «Իմ կյանքի 3 ամենակարևոր կանայք` Մամաս, կինս ու աղջիկս: Ես շնորհավորում եմ ձեր տոնը սիրելիներս: Սիրում եմ ձեզ հոգով, սրտով և ուղեղով»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE