«Եթե բացի տաղանդից՝ կա նաեւ գումար, նշանակում է՝ ամեն ինչ գնվա՞ծ է». Ալսուի պաշտոնական ներկայացուցիչը խոսել է «Ձայնի» արդյունքների մասին

12:11   29 ապրիլի, 2019

Ալսուի պաշտոնական ներկայացուցիչ Նիկա Պոնոմարյովան խոսել է ի աջակցություն երգչուհու դստեր, որը ներքաշված է «Մանկական ձայնը» նախագծի շուրջ սկսված սկանդալային պատմության մեջ։ Նա նշել է, որ աղջիկն, անկասկած, տաղանդավոր է եւ ընդունակ ու խնդրել դադարեցնել այս հալածանքը։

«Բոլորը հարձակվել են ու մեղադրել՝ միայն մեղադրելու նպատակով։ Միկելան ինչո՞ւմ է մեղավոր՝ տաղանդավոր լինելո՞ւ համար։ Թե այդ հիմար կլիշեն է՝ եթե տաղանդից բացի՝ նաեւ գումար կա, ուրմեն ամեն ինչ գնվա՞ծ է։ Մեր դեպքում կարող եմ ասել՝ ոչ»,- Facebook-ում գրել է նա՝ մեկնաբանելով HELLO!-ի գլխավոր խմբագրի տեղակալ Մարինա Սավելեւայի էջում շոուի շուրջ քննարկումները։

Картинки по запросу дочь алсу голос

Նրա խոսքով՝ երեխայի հասցեին մեղադրանքներ հնչել են ամենուր, մասնավորապես Ալսուի կոլեգաների կողմից, որոնց հետո նա ընկերական հարաբերություններ ունի եւ աշխատում է։ Նա նշել է, որ Միկելային անիրավացիորեն են մեղադրել։ Աղջիկը հինգ տարեկանից երազում է մեծ բեմի մասին։ Նա մի քանի երաժշտական գործիք է նվագում, պարապում եւ փորձեր ունենում ամեն օր։ Նրա կարծիքով՝ հենց Միկելան է արժանի հաղթանակի։

Պոնոմորյովան զառանցանք է անվանել ընտանիքի ֆինանսական հնարավորությունների եւ ձայների առաջխաղացման մեղադրանքները։ «Ինչու չենք պատմում՝ ով ումհետ է քնել՝ առաջին ալիքի հաղորդավար դառնալու համար, ով որքան է վճարել այս կամ այն հաղորդումը վարելու համար։ Զառանցանք է, անկեղծ»,- ասել է նա։

Սոցիալական ցանցերի օգտատերերը բացասաբար են արձագանքել Ալսուի եւ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Յան Աբրամովի դստեր հաղթանակին։ Բազմաթիվ մեկնաբանություններ են հայտնվել Facebook-ում։ Մարդիկ գրում են, Միկելան չի կարողացել ճիշտ կատարել ոչ մի նոտա եւ ծրագրից հետո տհաճ զգացում է մնացել։ Մյուսներն ավելի կտրուկ են արտահայտվել՝ մրցույթի արդյունքները «խայտառակություն» անվանելով։ Տարակուսանք էին արտահայտել նաեւ հայ օգտատերերը։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ հայ տղաներն օբյեկտիվորեն ավելի լավ եւ պրոֆեսիոնալ էին կատարում, այլ «եթե ոչ նրանք, գոնե ոչ Միկելան. կային շատ ավելի տաղանդավոր երեխաներ, որոնք մնացել են առանց ոչնչի»։ Գրում էին նաեւ, որ շոուին Ալսուի դստեր մասնակցությունն ի սկզբանե հարցականի տակ էր դնում մյուս մասնակիցների հաղթանակը եւ որ կարելի էր պարզապես աղջկան իր ուժերը փորձելու հնարավրություն տալ եւ ոչ թե դժվարությամբ քարշ տալ մրցաշրջանից մրցաշրջան...

Լուսանկարները՝ Առաջին ալիքի



© NEWS.am STYLE