Ինչպես դասական կերպար ստանալ ջինսե զգեստով. սովորեցնում է թագուհի Լետիցիան

12:48   29 ապրիլի, 2019

Իսպանիայի թագավորական ընտանիքը Մոզամբիկում է։ Պաշտոնական այցի համար Իսպանիայի առաջին տիկինը պարզ եւ ունիվերսալ կերպար է ընտրել։

Ֆելիպե Վեցերորդ թագավորի 46-ամյա կինը Carolina Herrera ապրանքանիշի զգեստ էր կրում, որը համադրել էր կապույտ բարձրակրունկների եւ պայուսակի հետ։ Լետիցիա թագուհու կերպարն ամբողջացնում էին բնական գույներով դիմահարդարումը եւ ուղիղ հարդարված մազերը։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները` Getty Images



© NEWS.am STYLE