Հմայիչ Մարինկա Խաչատրյանի ոճային լուսանկարը Հյուսիսային պողոտայից

15:45   29 ապրիլի, 2019

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Մարինկան, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, նոր լուսանկարներ է հրապարակել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անետանում է։ Ոճային դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ վերաշապիկի եւ ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները, փոքրիկ պայուսակը եւ արեւային ակնոցը։ Երեւանի կենտրոնում արված լուսանկարին կից Մարինկա Խաչատրյանը գրել է. «Սիրում եմ իմ աշխատանքը»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Մարինկան կրում էր մոխրագույն, լայն տաբատ, նույն երանգի ամառային վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։ Դերասանուհին կրում էր նաեւ արեւային ակնոց եւ փոքրիկ պայուսակ։



© NEWS.am STYLE