Ինտերպոլի գործընկերը կստուգի «Մանկական ձայնի» արդյունքները

16:44   29 ապրիլի, 2019

«Մանկական ձայնը» նախագծի 6-րդ եթերաշրջանի հաղթողը Ալսուի կրտսեր դուստրն է՝ Միկելա Աբրամովան։ Սակայն ոչ բոլոր հեռուստադիտողներն են հավատում քվեարկության արդյունքների արժանահատավությանը։ Արդյունքում որոշում է կայացվել անկախ ստուգում կազմակերպել, որին կմասնակցեն փորձագետներ, որոնք մասնագիտացած են կիբերհանցագործությունների քննության ոլորտում։ Այդ ընկերությունը համագործակցում է նաեւ Ինտերպոլի հետ։

Հետաքննության ընթացքում կգնահատվի ձայների հաշվման համակարգի անվտանգությունը, ինչպես նաեւ կանցկացվի զանգերի եւ հաղորդագրությունների տեխնիկական-քրեագիտական վերլուծություն մասնակիցների միջեւ անբարեխիղճ մրցակցության միջոցների հնարավոր օգտագործման վերաբերյալ, հայտնում է «МК»-ն։

Սկանդալը մեկնաբանել է նաեւ Ալսուի պաշտոնական ներկայացուցիչ Նինա Պոնոմարյովան։ «Բոլորը հարձակվել են ու մեղադրել՝ միայն մեղադրելու նպատակով։ Միկելան ինչո՞ւմ է մեղավոր՝ տաղանդավոր լինելո՞ւ համար։ Թե այդ հիմար կլիշեն է՝ եթե տաղանդից բացի՝ նաեւ գումար կա, ուրմեն ամեն ինչ գնվա՞ծ է »,- Facebook-ում գրել էր նա։ Նա նաեւ նշել էր, որ եզրափակիչ թողարկման ընթացքում «կեղծ տոնով երգել են բոլորը», սակայն հենց Ալսուի դստերն եւ ուղղվել սպառնալիքները, բացասականը, մեղադրաքները։  



© NEWS.am STYLE