Սոնա Հովհաննիսյանի գարնանային լուսանկարը

17:43   29 ապրիլի, 2019

ԱՄՆ-ում հայտնի հայ հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Սոնա Հովհաննիսյանը պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի եւ մուգ գույնի բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը։ «Գարուն»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ Սոնա Հովհաննիսյանը լուսանկար էր հրապարակել կանադացի երգահան, պրոդյուսեր Դեւիդ Ֆոսթերի հետ։ Հաղորդավարուհին նշել էր, որ ստեղծագործող մարդկանց հետ աշխատանքի ամենասիրելի հատվածն այն է, որ մշտապես ոգեշնչվում ես նորը փորձել։ Նա գրել էր, որ Դեւիդ Ֆոսթերը հեղինակել է մեր ժամանակների մի քանի մեծագույն հիթեր՝ Ուիթնի Հյուսթոն՝ «I will always love you», Մադոննա՝ «You’ll See», ավելի քան 20 տարի աշխատել է Անդրեա Բոչելիի հետ, 16 անգամ «Գրեմմի» մրցանակի է արժանացել եւ 47 անգամ նոմինացվել մրցանակաբաշխությանը։



© NEWS.am STYLE