Քենդալ Ջենները նորաձեւություն է վերադարձրել 2000-ականների զգեստապահարանի ամենահայտնի իրը

17:15   29 ապրիլի, 2019

Ամերիկացի սուպերմոդել, «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի մասնակից Քենդալ Ջենները նորաձեւություն է վերադարձրել 2000-ականներին հայտնի տոպերը։ Լուսանկարները, որոնցում Ջենները պատկերված է Լոս Անջելեսում, հրապարակվել են Vogue-ի կայքում։

Խոսքն ամառային տոպի մասին է, որը բացի ուսի հատվածում։ Բացի այդ՝ Ջեններն ընտրել է տարվա ամենահայտնի գույներից մեկը՝ կանաչ, ինչը կերպարն առավել ոճային է դարձրել։

Մոդելը տոպը համադրել է բաց կապույտ ջինսե տաբատի եւ խոշոր սպորտային կոշիկների հետ։ Ջենները կերպարն ամբողջացրել է Louis Vuitton-ի արծաթագույն պայուսնակով եւ ոսկեգույն վզնոցով։

Ավելի վաղ Քենդալ Ջենները կրել է 1990-ականների «ամենավիճահարույց» սպորտային կոշիկները։ Նա ընտրել էր երկարաճիտ կոշիկներ, որոնք թրենդ են դարձել ամերիկացի դիզայներ Թոմ Ֆորդի շնորհիվ։



© NEWS.am STYLE