«Կանեփային» baby-shower. Քիմ Քարդաշյանը որդուն կրկնակի հայկական անուն կտա՞

18:53   29 ապրիլի, 2019

38-ամյա Քիմ Քարդաշյանն ապագա երեխայի պատվին երեկույթ է կազմակերպել։ Միջոցառման հիմնական թեման կանաբիսն է եղել։

Կալաբասասում գտնվող իր տան բակում հեռուստաստղը աղջիկների համար սպա միջոցառում է կազմակերպել, որի ընթացքում հյուրերին առաջարկել է ամբողջությամբ թուլանալ։ Բոլոր պրոցեդուրաներն ու կոսմետիկ միջոցները ներառում էին կանեփի ձեթ, որը համարվում է ամենաօգտակար բլյութի բաղադրիչներից մեկը։

Посмотреть эту публикацию в Instagram

«Ես ասում էի, որ կանաբիսի երեկույթ կլինի։ Կանաբիսն ամեն ինչում էր»,- նշել է Քիմը։

Հայտնի է, որ շուտով լույս աշխարհ կգա աստղի որդին։ Ավելի վաղ Քիմն ասել է, որ ամենայն հավանականությամբ, երեխային կանվանի ի պատիվ եղբոր՝ Ռոբերտի։ Սակայն հոլովակի վրա հայտնվել է «Robert-Harut», ինչը հայերենում նշանակում է «Հարություն»։ Կարելի է ենթադրել, որ երեխայի անունն արդեն իսկ ընտրված է, կամ այդպիսի տարբերակ առաջարկել է հյուրերից մեկը։ Հյուրերին նաեւ Yeezy ապրանքանիշի կապույտ ոտնամաններ են նվիրել եւ առաջարկել տեղավորվել փոքր գորգերի վրա յոգայի նպատակով։

Ким приветствовала гостей на площадке с ковриками для лежанияГости принесли множество подарков для сына Ким и КаньеНа память всем гостям подарили тапки Yeezy



© NEWS.am STYLE